Մարզասերները տեղյակ են, որ մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ալժիրի ընտրանիի հետ:
Եվ ահա, այդ խաղը կկայանա ոչ թե Ժնևում, ինչպես ծրագրավորվել էր, այլ Սիոնի «Տուրբիյոն» մարզադաշտում: Վերջինս տեղավորում է 16 263 հանդիսական:
Հավելենք, որ մեր երկրի հավաքականը մայիսի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 6-ին Գերմանիայում կմրցի այդ երկրի հավաքկաանի հետ:
Այդ խաղերն էլ առաջինը կլինեն Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ:
Ի դեպ, լավատեսության քիչ հիմքեր կան, որ նրա ղեկավարությամբ մերոնք լուրջ խնդիրներ կլուծեն: Թերևս, հիմնական պատճառն այն է, որ այդ մասնագետը նախկինում երբեք ազգային հավաքական չի մարզել:
Ինչևէ, Շալանդի առաջին փորձությունները հեռու չեն:
Tags: սպորտ, ֆուտբոլ
