Ռուանդան արգելել է Ֆրանսիայի դեսպանին մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

ՌուանդաՌուանդայի իշխանությունները արգելել են Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին մասնակցել 20 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости –ն` հղում անելով Ֆրանս Փրեսս գործակալությանը:

 

Նախապես ծրագրված էր, որ արարողությունը կայցելի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած ֆրանսիական պատվիրակություն` արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրայի գլխավորությամբ: Սակայն կիրակի հայտնի դարձավ, որ պատվիրակությունը չի մասնակցի միջոցառմանը Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հայտարարության պատճառով, ով մեղադրել էր Ֆրանսիային «ցեղասպանությանը անուղղակի մասնակցելու մեջ» : Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ամբողջական բոյկոտի մասին խոսք չի կարող լինել և ֆրանսիացի դեսպանը կմասնակցի միջոցառմանը:

 

Երկուշաբթի Ֆրանսիայի դեսպան Միշել Ֆլեշը հաղորդել է, որ Ռուանդայի արտգործնախարարությունը տեղեկացրել է իրեն, որ նա այլևս գրանցած չէ որպես միջոցառման մասնակից, այդ պատճառով նա չի մասնակցի արարողությանը:

1994 թվականին Ռուանդայիում անհայտ անձինք կործանել են ինքնաթիռ, որում գտնվում էր երկրի նախագահը և հարևան Բուրունդիի ղեկավարը:  Դրանից հետո խութու ցեղախմբի ներկայացուցիչները դրանում մեղադրել են Ռուանդայի էթնիկական փոքրամասնություն համարվող թութս ցեղին: Սկսկված արյունահեղության ընթացքում տարբեր տվյալներով հարյուր օրվա ընթացքում սպանվել է 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդ:

Անկախ

Tags: , ,