Օդեսայում սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող”

կրակոցՕդեսայի “Գիշերային Բաքու” ռեստորանում սպանվել է 39-ամյա “օրենքով գող”, ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Վախա։ Նրա հետ սպանվել է նաև թիկնապահը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ծնունդով Վրաստանից, էթնիկ ծագմամբ ադրբեջանցի Ալիևը “թագադրվել էր Մոսկվայում 2004թ.-ին` համալրելով Վրաստանի ազդեցիկ “օրենքով գողերի” շարքերը”։ 2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որը ավելի ուշ սպանվել էր։

Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել, արդյունքում դատապարտվել է միայն խարդախության համար, քանի որ միջնորդել էր փրկագինը փոխանցելու հարցում՝ իմանալով, որ տուժածն այլևս ողջ չէ։

Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես “ոչ գողական”, ինչի հետևանքով նրան ծեծել են և 2007թ.-ին զրկել “տիտղոսից”։

Ավելի ուշ կոնֆլիկտ է ծագել վրացի “օրենքով գողերի” և Դեդ Հասանի միջև, վերջինս վերականգնել է նրա դիրքը։ 2011թ.-ի դեկտեմբերից 2013թ.-ի ապրիլը Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։

Անկախ

 

Tags: , ,