Յուրգեն Կլոպ. «Հնարավորը կանենք հաղթելու համար»

հմLuzMkhiGR_1374000384Այսօր Դորտմունդում  կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-Մադրիդի «Ռեալ» պատասխան հանդիպումից առաջ, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակնկալիքների մասին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում նրա թիմը պարտվել էր 0:3 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանի թիմի  մարզիչը հայտնել է, որ իրեն զարմացնում է այն, որ շատերը սպասում են, որ «Բորուսիան» խաղի առաջին 5 րոպեի ընթացքում կկարողանա գրավել մրցակցի դարպասը:

«Կարիք չկա գլուխ ջարդել այդ խաղի համար: Մադրիդում կատարվածից հետո, մենք ընտրության մեծ հնարավորություններ չունենք: Ամեն դեպքում, հնարավորը կանենք հաղթելու համար: Չեմ հասկանում, թե  ինչու են բոլորը կարծում, որ մենք գոլ ենք խփելու առաջին 5 րոպեի ընթացքում»,- ասել է Կլոպը:

Անկախ

Tags: ,