Թուրք փաստաբան Յուսուֆ Էրիքելը հայց է ներկայացրել Ստամբուլի Խաղաղապահ իրավական դատարան «Նոյ» ֆիլմի դեմ՝ նշելով, որ «այն վիրավորում է Ալլահի մարգարե Նոյի անձը և դեմ է իսլամական հավատքին»: Էրիքելը պահանջել է ֆիլմի ցուցադրումից առաջ հրապարակել հետևյալ տեքստը. «Այն ֆիլմը, որը դուք դիտելու եք, ամբողջությամբ հանդիսանում է սցենարիստի մտահղացումը, այս ֆիլմում Նոյ մարգարեի կերպարը և ներկայացվող դեպքերը ոչ մի կապ չունեն իսլամի հավատքի, Ղուրանում պատմվող Մեծ մարգարե Նոյի հետ: Վերջինս Ղուրանում գովերգված մարգարե լինելով, ըստ իսլամական հավատքի, ազատված էր մեղք գործելուց»:
Նշենք, որ «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը արդեն արգելվել է մի շարք իսլամական երկրներում՝ Քաթարում, Բահրեինում, ԱՄԷ-ում և Մալազիայում:
Tags: «Նոյ» ֆիլմ, թուրքիա