Ապրիլի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Ռաշադ Մամեդովը Դաշքեսանի շրջանի Բայան ավանում խանդի հողի վրա խեղդել է իր քաղաքացիական կնոջը՝ Թունզալ Բաբաևային: Վերջինս տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայողն անձամբ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը։ Կնոջը սպանելուց հետո Մամեդովը թունավոր հեղուկ էր ընդունել, ծանր վիճակով նրան տեղափոխել են հիվանդանոց։
Tags: ադրբեջան
