Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ստորագրել դատական համագործակցության փաստաթղթեր:
Այդ մասին նա հարց է բարձրացրել Լիբանանում Իրանի դեսպան Ղազար Ռոքնաբադի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի դեսպանը իր հերթին պարզաբանել է, որ դատական համագործակցության երեք փաստաթուղթ արդեն պատրաստ է, ու հնարավոր է, որ դրանք վերջնականորեն հաստատեն Իրանի և Լիբանանի ներկայացուցիչները:
Ռոքնաբադին նաև դիմել է Իրանի արդարադատության նախարարության ղեկավարությանը, որպեսզի պատրաստ լինեն ստորագրելու այդ փաստաթղթերը:
Երկու կողմերը քննարկել են նաև Լիբանանում Իրանի դեսպանատան առջև կատարված ահաբեկչական պայթյունների և մի քանի անձանց ձերբակալությունների հետ կապված միջադեպերը:
Լիբանանի արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆին հավաստիացրել է Իրանի դեսպանին, որ Բեյրութը, այս ամենի հետ կապված, հետևողական ուսումնասիրություն կանցկացնի և մեղավորներին պատասխանատվության կենթարկի:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան
