Թել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում 342 (157+185) կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Փոքր սփոփանք կարելի է համարել, որ նա հրում վարժությունում լավագույնն էր:
Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն մեր ծանրորդից սպասելիքներն ավելի մեծ էին: Թերևս, խանգարեց այն, որ նա տևական, երկու տարուց ավելի միջազգային մրցումների չէր մասնակցել:
Ստվերում էր մնացել նաև մեր մյուս տիտղոսակիր ծանրորդը` Առաքել Միրզոյանը: Նա էլ բավարարվեց 10-րդ տեղով`322 (147+175) կգ:
349 (155+194) կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ալբանացի Էրկան Քերիմայը, ով իր հայրենակից Դանիել Գոնդելիին գերազանցեց անձնական քաշի շնորհիվ:
Ռուսաստանի հավաքականի անդամ Ռազմիկ Հունանյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Տեխնիկական արդյունքներ
1. Էրկան Քերիմայ (Ալբանիա)` 349 (155+194) կգ
2. Դանիել Գոնդելի (Ալբանիա)` 349 (157+192) կգ
3. Ռազմիկ Հունանյան (Ռուսաստան)` 344 (152+192) կգ
4. Տիգրան Մարտիրոսյան (Հայաստան)` 342 (157 +185) կգ
10. Առաքել Միրզոյան (Հայաստան)` 322 (147+175) կգ
Tags: ծանրամարտ, սպորտ