Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «վեցնյակի խմբի» երկրների քաղաքական տնօրենների խորհուրդը սկսել են բանակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում քննարկվում է Իրանին միջուկային ծրագրի իրականացման թույլտվության հարցը։
«Վեցնյակի» մասնակիցների գործունեությունը համակարգում է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իսկ ԱՄՆ-ի պատվիրկությունը՝ այդ երկրի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը։
Ըստ փորձագետների, մի շարք խնդիրներ դեռ նախնական քննարկման փուլում են:
Իրանը և «վեցնյակը» տրամադրված են, որ հերթական փուլում հետագա քայլերի կատարման համար հիմք ստեղծվի։ Դրանից ավելին` ոչ ոք չի սպասում:
Այս մասին տեղակացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: բանակցություններ, Իրան-«վեցնյակ»