Եվրոպայի խորհուրդը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա. քաղաքացիական հասարակություն

2Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհուրդ՝ կոչ անելով Բաքվից պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Դիմումի մեջ ասվում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը անհեթեթություն է, քանի որ այդ երկրում կան խղճի բանտարկյալներ:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ապրիլի 8-ին դիմումը ներկայացվել է Ստրասբուգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ-ին, մարդու իրավունքների գծով եվրակոմիսարին և այլ կառույցներին:

“Մենք կոչ ենք անում ձեզ քննադատել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած իրենց պարտականությունները չիրականացնելու համար: Ադրբեջանի իշխանությունները անտանելի պայմաններ են ստեղծել երկրում քաղաքացիական հասարակության գործունեության համար, ինչը սկզբունքորեն հակասում է եվրոպական չափանիշներին”,-նշված է դիմումի մեջ:

Ներկայում Ադրբեջանում կա միջազգային “Amnesty International” իրավապահ կազմակերպության կողմից ճանաչված 17 “խղճի բանտարկյալ”: Ըստ հայտարարության՝ այս ֆոնի ներքո իշխանությունները մշտապես խստացնում են օրենսդրությունը՝ սահմանափակելով անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքի հնարապերությունները:

Անկախ

Tags: ,