Չիլիի Լոս-Ռիոս տարածաշրջանում կայծակի հարվածից մի ամբողջ նախիր է սատկել:
Ամպրոպը սկսվել էր այն պահին, երբ նախիրն արոտավայրում էր: Կովերն ամպրոպի ժամանակ ծառերի տակ էին մտել, որտեղ էլ հարվածել էր կայծակը` սպանելով 70 գլուխ անասուն: Փաստորեն, նախրի տերը միանգամից կորցրեց 100 հազար դոլար:
Նման դեպք եղել է 2013-ի ամռանը, Ղրղզստանում: Այն ժամանակ Օշի մազում, Մայիսի մեկ գյուղում կայծակնահարվեց 1100 գլխից ոչխարի հոտը, ինչի հետևանքով սատկեց 355 գլուխ անասուն:
Tags: կայծակ, կովեր, Չիլի
