Toyota-ն ամբողջ աշխարհում հետ է կանչել տեխնիկական սխալներ ունեցող 6,5 միլիոն մեքենա:
Այսօր ընկերության տեղեկություններով՝ իրենք հայտնաբերել են, որ մեքենաների մի շարք մոդելներում անվտանգության բարձիկները չեն աշխատում, նստատեղերը շարժվում են և այլն:
Հետ կանչվող մոդելներն են RAV4-ը, Hilux-ը, Yaris-ը և Urban Cruiser-ը:
Ճապոնական ընկերությունը նշել է, որ աշխարհի որևէ վայրում այդ տեխնիկական խնդիրների պատճառով դժբախտ պատահարներ չեն գրանցվել:
Toyota-ն հայտնել է, որ իր հաճախորհդների մեքենաները անվճար կստուգվեն և կվերանորոգվեն՝ խորհուրդ տալով իրենց մեքենաները գնած մարդկանց ընկերության պաշտոնական կայքում մեքենայի գրանցմամբ պարզել արդյո՞ք այն ընդգրկված է խնդիր ունեցողների շարքում, թե ոչ:
Tags: Տոյոտա