Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դորտմունդի «Բորուսիան», դադարեցրեց պայքարը ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչում:
Այն թեև սեփական հարկի տակ տպավորիչ խաղ ցուցադրեց և 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», սակայն երկու խաղի արդյունքով զիջեց 2:3 հաշվով: մրցակցի հարկի տակ դորտմունցիներն անսպասելիորեն պարտվել էին 0:3 հաշվով:
«Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը: Նա իրեն լավագույնս դրսորեց, ցավոք, մի քանի նպաստավոր պահ կորցրեց և չկարողացավ գրավել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:
Տեխնիկական արդյունքներ
Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա) – Մադրիդի «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)
Մարկո Ռոյս, 24, 37
Անխել Դի Մարիան հստակ չիրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը, 17 («Ռեալ»)
Tags: սպորտ, ֆուտբոլ