Իրանի նավթային եկամուտը 56,3 մլրդ դոլար է

 South-Pars-Gas-Platforms1Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցում նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իրանի նավթային եկամուտը կազմել է 56,3 մլրդ դոլար: Ընդ որում, Իրանն անցյալ տարի արտահանել է  62,9 մլրդ դոլարի նավթ, իսկ 2012-ին` 118,2 մլրդ դոլարի:

Վերջերս Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել էր, որ անցյալ տարի օրական արտահանվել է 1 միլիոն 70 հազար դոլարի իրանական գազ: Այս տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը մի քանի անգամ աճել է, մասնավորապես, փետրվարին այն հասել է օրական 1 միլիոն 410 հազար դոլարի: Մարտին այն փոփոխության չի ենթարկվել:

ԱՄՀ-ն իր զեկույցում նշում է, որ 1390-ին /2011/, ըստ իրանական օրացույցի, Իրանում տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, իսկ 1391-ին /2012/ այն նվազել է 5,8 տոկոսով, 1392-ին /2013/  ավելացել 1,7-ով:

Այդուհանդերձ, կանխատեսվում է, որ այս տարի Իրանում տնտեսական աճը կնվազի 2,1 տոկոսով:

Անկախ

Tags: ,