Հյուսիսային Կորեայի թերթերից «Chosun Ilbo»-ն լուրեր է տարածել նախագահ Կիմ Չեն Ինի հերթական դաժան վճռի մասին: Ըստ թերթի՝ նա 11 բարձրաստիճան զինվորական պաշտոնիայի վերաբերյալ անհապաղ մահվան դատավճիռ է կայացրել: Նշվում է, որ վերջիններիս պատիժը ամենակարճ ժամանակում կյանքի է կոչվելու՝ անմարդկային մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, դատապարտվածների շարքում գտնվող հանրային անվտանգության ծառայության փոխնախագահ Սանգ Հոնին, որը մեղադրվել է պետական դավաճանության և նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ, այրել են վառարանում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ մահապատժի ենթարկվածների շարքում են նաև Չենի ավագ քույրը, նրա ամուսինը և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանը: Սակայն նման լուրերի իսկությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Կորեան համարվում է արտաքին աշխարհի համար փակ երկիր և հաճախ ոչ ստույգ ինֆորմացիայի արտահոսք է գրանցվում:
