Այսօր Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում համատեղ ասուլիս են անցկացրել:
Ադրբեջանի նախագահ ասել է, որ Բաքուն կարևորում է Իրանի աջակցությունը ղարաբաղյան հայկամարտության կարգավորման հարցում:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելը գերակա խնդիր է: Թեհրանի մոտեցումը ղարաբաղյան հարցին արդար և հիմնավոր է»,- ասել է Ալիևը:
Մեկ օր առաջ նախագահ Ռոուհանին հայտնել էր, որ Իրանը պատրաստակամ է օժանդակելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ միջազգային օրենքների և նորմերի պահպանման շրջանակներում:
Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմանի համագործակցության չորս պայմանագիր:
Համագործակցության պայմանագիր են ստորագրել Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Մահմուդ Գոուդարզին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Երկրորդ պայմանագիրը կնքել են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին և Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ դրա` երկու երկրների ներկայացուցիչները պետք է համատեղ ուժերով կանխեն անակնկալ միջադեպերը:
Երրորդ համագործակցության պայմանագիրը վերաբերում է երկու երկրների քաղաքաշինության և ճանապարհաշինության խնիրների կարգավորմանը:
Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանում հիդրոէլեկտրակայան կառուցել:
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը և Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը:
Tags: ադրբեջան, իրան, պայմանագիր