Իսրայելցի նախարարները դադարեցնում են հարաբերությունները պաղեստինցի գործընկերների հետ

BenjaminNetanyahur_2400275b Իսրայելի կառավարության ղեկավար Բեիամին Նաթանյահուն նախարարներին հրահանգ է տվել դադարեցնելու բարձր մակարդակի բոլոր տեսակի հարաբերությունները պաղեստինցի գործընկերների հետ, հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտնում են իսրայելական պաշտոնական  աղբյուրները, այս քայլի համար պատճառ է հանդիսացել պաղեստինյան կողմից խաղաղության բանակցությունների ժամանակ կնքած համաձայնությունների խախտումը:

Արգելքը չի վերաբերում Իսրայելի պաշտպանության նախարարությանը և հատուկ ծառայություններին, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների շրջանակներում Իսրայելի գլխավոր ներկայացուցիչ Ցիպի Լիվնիին:

Մասնագետները գտնում են, որ Նաթանյահուի արգելքը կարող է վնասել տարածաշրջանի խաղաղ կարգավորման գործընթացին, որը իրականացվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ:

Անկախ

Tags: