Կերչիում տեղի ունեցած ցույցի ժամանկակ ռուսամետ «Ռուսական միասնություն» կուսակցությունը առաջարկել է վերանվանել Սիմֆերոպոլը քաղաք Պուտին: Ցույցը ուղղված էր ընդդեմ քաղաքապետի դեմ և նվիրված էր ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ժամանմանը: Այս մասին հաղորդում է BBC –ն:
«Ես առաջարկում եմ, որ Սիմֆերոպոլի կենտրոնական հրապարարկում Պուտինի արձանը կանգնեցնեն , իսկ քաղաքը վերանվանվի Պուտին»,- ասել է ամիբիոնից Ղրիմի թաթարների ներկայացուցիչը:
Ելույթ ունեցողներից մեկը առաջարկել է քաղաքապետարանի ղեկավարող ողջ անձնակազմը պաշտոնանկ անել նիստերից առաջ Ռուսաստանի դաշնության հիմնը չլսելու համար:
Կերչի քաղաքապետ Օլեգ Օսադչին գլխավորում է Կերչը 1998 թվականից: Այդ ընթացքում նրա անվան շուրջ խոշոր կոռուպցիոն սկանդալներ են ծագել: , մինչդեռ, նա իրեն քննադատողներին միշտ անվանել է « ֆաշիստներ»: 2008 թվականին համացանցում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքով քաղաքական գործչին անվանել են վատագույն քաղաքապետը Ուկրաինայի պատմության մեջ:
Tags: Ղրիմ