Կանանց տոնին նվիրված միջոցառումների համար բյուջեից հատկացվել է 20 մլն դրամ

Արամ ՍուքիասյանԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ քննարկեց առաջին եռամսյակում քաղաքապետարանի կատարած աշխատանքը:  «Սովորաբար առաջին եռամսյակը պասիվ է լինում, սակայն մենք հնարավորինս ամեն ինչ արեցինք ակտիվացնելու այն գործընթացները, մանավանդ մշակույթի  և արվեստի ասպարեզում»,-նշեց նա:

Արամ Սուքիասյանը հատկապես կարևորեց  արվեստագետների  աջակցության ուղղությամբ տարված ծրագրերը. «Երևան քաղաքի արվեստի և  երաժշտության դպրոցները աջակցություն ստացան մեր կողմից, մանավանդ ազգային նվագարարնների առումով, որպեսզի հայ երիտասարդները և պատանիները ավելի շատ կապվեն ազգային մշակույթին» :

Մարտի 8-ից  ապրիլի 7-ը Երևանում «Գարնանային անակնկալ» խորագրի ներքո տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված կանանց տոներին: «Այդ միջոցառումների անցկակացման, քաղաքի տարբեր մասերում ծաղիկների բաժանման համար բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ»,- հայտարարեց քաղաքապետի տեղակալը:

Քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների աշխատանքին, մանավանդ այդ հաստատությունների սննդի որակին և պահպանման ժամկետին:  Ըստ Արամ Սուքիասյանի`  այժմ մանկապարտեզները ավելի բարվոք վիճակում են և կանոնակարգված աշխատանք է տարվում: «Բյուջեից նախատեսվում է հատկացնել 300 միլիոն դրամ մանկապարտեզները վերազինելու համար: Մենք հասկանում ենք, որ այդ գումարը բավարար չէ, սակայն հուսով ենք, որ 3-4 տարվա ընթացում կհաջողվի թարմացնել քաղաքի մանկապարտեզների գույքը»,- նշեց նա:

Քաղաքապետի տեղակալը նշեց նաև, որ կան ծրագրեր քույր քաղաքների հետ ավելի խորացնելու  համագործակցությունը:

Արդեն պլանավորման և իրագործման փուլում են մի շարք հոբելյանական և մշակութային միջոցառումներ, այդ թվում` Համո Սահյանին, Ջազի համաշխարհային օրվան նվիրված և այլն:

Անկախ

Tags: ,