Դատարանը կորոշի, թե Բերլուսկոնին ինչպես կկրի պատիժը

o_912129

Միլանում նիստի է  պատրաստվում դատավորների հանձնաժողովը, որն այսօր կորոշի, թե ինչպես պետք է կրի պատիժը նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: Նա մեղադրվել է  հարկերի ու իր սեփական Mediaset ընկերության հաշիվներում ֆինանսական մեքենայությունների պատճառով :

Իտալիայի բարձրագույն դատական ատյանը 2013-ի օգոստոսի 1-ին Վճռաբեկ դատարանի նիստից հետո հաստատեց վերջնական դատավճիռը` 4 տարվա բանտային  կալանք ու 2 տարվա` ղեկավար գործունեության արգելք: 77-ամյա Բերլուսկոնին հեռացվել է իտալական սենատի կազմից ու զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Սակայն նա ճաղերի ետևում չհայտնվեց ու նորից օրենքով: Տարեց մարդկանց իտալական օրենսդրության համաձայն, ոչ ծանր հանցագործությունների համար` ինչպիսին ասենք հարկերից խույս տալն է կամ էլ ֆինանսական ստվերային ֆոնդեր ստեղծելը, բանտ չեն ուղարկում:

Սակայն, անպատիժ էլ Բերլուսկոնին չի մնա:

Առաջարկվում է պատժի այլընտրանքային տարբերակ` տնային կալանք կամ էլ հանրօգուտ աշխատանք: Հիմա Միլանում պետք է որոշեն, թե որն են այդ երկուսից ընտրելու: Իսկ վերջնական դատավճիռը կհնչեցնեն ապրիլի 14-ին:

Tags: