Անգլիայի կինոթատրոններից մեկում աղմուկ հանած «Նոյ» ֆիլմի առաջին ցուցադրությունը հետաձգվել է, քանի որ կինոդիտման ժամանակ դահլիճ ջուր է լցվել: Համացանցում այս դեպքը կոչել են «զավեշտ», իսկ «Twitter»-ում նշել #iron հաշթագով: Ժամը 12:45-ի կինոսեանսը չեղյալ է համարվել, իսկ կինոդահլիճը մինչև երեկո փակ է մնացել: Աշխատակիցները նշել են, որ ջրի արտահոսքի պատճառը սառույցի մեքենայի փչանալն է դարձել:
