Ապրիլի 16-ին Շվեյցարիայի պատվիրակությունը կայցելի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այցի նպատակն է ակտիվացնել երկկողմանի կապերը Իրանի և Բեռնի միջև: Այս մասին տեղեկացնում է www.bbc.co.uk/persian/ լրատվական կայքը:
Պատվիրակության այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ` Իրանի պատգամավորների և պաշտոնյաների հետ: Մասնավորապես, պատվիրակության ադամները կհանդիպեն իրանաշվեյցարական բարեկամության խմբի ղեկավար Աբասալի Մանսուր Արանիի հետ:
Շվեյցարիային և Իրանին միավորում են տնտեսական և քաղաքական սերտ կապերը: Համաձայն անցյալ տարվա տվյալների, Շվեյցարիան Իրան է արտահանել 2,336 միլիարդ դոլարի ապրանք:
Հիշեցնենք, որ հենց Շվեցիարիայի դեսպանատունն է ներկայացնում ԱՄՆ-ի հետաքրքրությունները Իրանում:
Tags: իրան, Շվեյցարիա, պատգամավորներ