Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ համաներում կշնորհվի այն ցուցարարներին, որոնք զենքերը վայր կդնեն և կհեռանան գրավված շենքերից:
Նա հավելել է, որ հիմնական խնդիրն այն է, որ Դոնեցկի և Լուգանսկի շենքերը իրենց ձեռքում պահող մարդկանց օգտագործում են Ուկրաինայի թշնամիները:
Մեկ օր առաջ Ուկրաինայի ներքին գործերի գործող նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում անջատողական ցույցերի հարցը 48 ժամվա ընթացքում լուծում կստանա կա՛մ բանակցային ճանապարհով, կա՛մ ուժի կիրառմամբ:
Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ որևէ պատճառ չկա սահմանի մոտակայքում իր զորքերի ներկայությունից անհանգստանալու համար:
Միացյալ Նահանգները և այլ երկրներ Ռուսաստանին մեղադրել են երկրում անջատողական անհանգստություններ առաջացնելով ռազմական միջամտության առիթ ստեղծելու համար:
Tags: Ուկրաինա
