Ադրբեջանի Վերահսկիչ պալատը արտգործնախարարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ

4Ադրբեջանի Վերահսկիչ պալատը սենսացիոն զեկույցով է հանդես եկել, որում Ադրբեջանի արտգործնախարարությանը մեղադրել է կոռուպցիոն գործունեության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ զեկույցի՝ Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել արտգործնախարարության բյուջետային ծախսերում, մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում նախարարության ուռճացված աշխատակազմի, անօրինական գործուղումների վրա։

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ծախսերի վերաբերյալ որոշ կանխատեսումներ կեղծված են, իսկ միջոցները ծառայել են ոչ նշանակությամբ։ Նաև պարզվել է, որ գերատեսչությունում անօրինական կադրային նշանակումներ են արվել, որոշ բաժիններ գործել են ավելի փոքր աշխատակազմով, քան նախատեսված է կառավարության որոշմամբ։

Վերահսկիչ պալատը պարզել է, որ արտգործնախարարության որոշ աշխատակիցներ ժամանակից շուտ քաղծառայողի կոչում են ստացել, իսկ աշխատակիցների մի մասի աշխատավարձն ավելին է եղել, քան նախատեսված է եղել օրենսդրությամբ։

Այս մասին տեղեկացվել է Ադրբեջանի խորհրդարանին:

Tags: ,