Վերջին տարիներին մի շարք խնդիրների պատճառով կրճատվել է Իրանում արտադրվող մեքենաների թիվը: Ներկայումս իրանական ավտոգործարաններում արտադրվում է 18 մակնիշի ավտոմեքենա, այդ թվում` «Մազդա 3», «Ռենո Մեգան», «Նիսան Տիանա», «Սուզուկի Գրանդ Վիտարա», «Ֆարս Թոնդար», «Պեժո 206», «Պեժո Ֆարս», «Թոնդար 90», «Սամանդ», «Ռաննա», «Թիբա»:
Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ ավտոմեքենաները կշարունակվեն արտադրվել ողջ տարվա ընթացքում, նաև կավելանան նոր մակնիշի ավտոմեքենաներ:
Առաջիկա ամիսներին «Իրան խոդռու» ընկերությունը սկսելու է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի հարահոսքային արտադրությունը, «Ֆարս խոդռու» ընկերությունը կարտադրի «Ռենո Սանդերո»:
Վերջերս «ՍԱՅՓԱ» ընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ արտադրելու է «S 300», և եթե պայմանավորվածություն ձեռք բերի KIA-ի հետ կարտադրի նաև «Սերատո» մոդելի ավտոմեքենաներ:
Անցյալ տարիների ընթացքում Իրանն արտադրել է «Նիսան Մաքսիմա», «Նիսան Ռունիշո», «Նիսան Քաշքայի», «Պեժո 207», «Մազդա 2», սակայն հանգամանքների բերումով, մասնավորապես, արտերկրների գործընկերների հետ համագործակցությունը խզելու պատճառով, այս մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել արտադրությունից:
Tags: ավտոմեքենա, իրան