Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տուգանվել է 8 հազար ֆունտ ստերլինգ: Այդպիսի վճիռ է կայացրել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Պատժի կիրառման պատճառն այն է, որ Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» հետ հանդիպման ժամանակ մարզիչը ոչ մարզական վարքագիծ էր դրսևորել:
Մարտի 15-ին անցկացված այդ հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը կարմիր քարտ էր ցույց տվել լոնդոնցիների բրազիլացի խաղացողներ Ռամիրեսին և Վիլիանին, նաև խաղադաշտից հեռացրել էր Մոուրինիոյին:
Վերջինս խախտել էր կարգը` խաղադաշտ էր մտել և վիճել մրցավարի հետ:
Tags: սպորտ, ֆուտբոլ