Չինաստանում Ֆրանսիայի լեռների օդը վաճառվել է 860 դոլարով

china-airՊեկինաբնակ նակրիչ Լյան Կիգան, բողոքելով Պեկինում օդի աղտոտվածության դեմ, Ֆրանսիայից ապակե տարայով իր հայրենի քաղաք է տարել Պրովանսի մաքուր օդ:

Անցած ամիս նա այն աճուրդի էր հանել գրեթե 100 չինացի նկարիչների և կոլեկցիոներների շրջանում, և օդով լցված տարան վաճառվել էր 860 դոլարով:

Վերջերս չինացի նկարիչները ակցիա էին կազմակերպել՝ իրենց աշխատանքների միջոցով արտահայտելով իրենց բողոքը Չնաստանում անորակ օդի դեմ:

Լյանի վաճառած օդով լցված հասարակ տարայի վրա երեք ձեռագիր պիտակներ էին փակցված, որոնցից մեկի վրա գրված էր Ֆրանսիայում այն վայրի կոորդինատները, որտեղից օդը վերցվել էր, հաջորդի վրա ֆրանսերենով գրված էր «Օդը Ֆրանսիայի Պրովանսում», իսկ վերջին պիտակի վրա արտիստը չինարեն ստորագրել էր և նշել ամսաթիվը՝ մարտի 29-ը:

Աճուրդը փակվել էր մարտի 30-ին, իսկ օդը ձեռք էր բերել նկարիչ և ձեռնարկատեր Լի Յունչժեանը:

 

Tags: