Դեռահաս հարսնացուն թունավորել և սպանել է փեսացուին

նիգերիաՈստիկանության տեղեկություններով՝ Նիգերիայում երեխան, որին ստիպողաբար ամուսնացրել էին, թունավորել է իր փեսացուի ուտելիքը, որից նա և նրա երեք ընկերները մահացել էին:

14-ամյա աղջիկը ոստիկանությանը հայտնել էր, որ ինքը ուտելիքի մեջ առնետի թույն էր լցրել, քանի որ իրեն ստիպել էին ամուսնանալ մի մարդու հետ, որին ինքը չէր սիրում:

Զույգը ամուսնացել էր անցած շաբաթ: 35-ամյա փեսացուն հրավիրել էր տասնյակ ընկերների իր ամուսնությունը ոչ աշխատանքային օրերին նշելու համար:

Երեխաներին ամուսնացնելը սովորական երևույթ է Նիգերիայում՝ հատկապես հյուսիսային մահմեդական շրջաններում:

Հինգշաբթի օրը ոստիկանությունից հայտնել են, որ դեռահաս կասկածյալը համագործակցում է ոստիկանության հետ և հավանաբար կմեղադրվի մարդասպանության մեջ:

Անկախ

 

Tags: