ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանել գործադիր մարմնի մի շարք անդամներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Հրանուշ Հակոբյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ այսօրվա գործադիր մարմնի նիստում հայտնի կդառնա Հայաստանի նոր` 14-րդ վարչապետի անունը:
Նշեմ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել անցած հինգշաբթի` ապրիլի 3-ին, Կառավարության հերթական նիստից հետո, երեկոյան տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, իսկ հաջորդ օրը Նախագահ Սարգսյանը ընդունել էր կառավարության հրաժարականը: Սահմանարդրությամբ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Մայր օրենքի նույն հոդվածի համաձայն` Կառավարության կաբինետը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Tags: գործադիր մարմին, ՀՀԿ