Եվրամիությունը միշտ էլ կողմ է Թուրքիայի անդամակցությանը. Ստեֆան Ֆյուլե

ստեֆան ֆյուլե  Թուրքիա-Եվրամիություն միացյալ խորհրդարանական հանձնաժողովի 74 նիստում ԵՄ հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը միշտ էլ կողմ է եղել Թուրքիայի անդամակցությանը: Ֆյուլեի խոսքերով՝ չնայած, որ անցած տարի Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացում որոշակի առաջընթաց էր նկատվել, այնուամենայնիվ վերջին երեք ամիսների ընթացքում մեծ կասկածանքներ են առաջացել, որ Թուրքիան հավատարիմ է մնում եվրոպական արժեքներին և սկզբունքներին:  «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մոտակա երեք ամիսները ցույց կտան, որ ես սխալվում եմ»,- ընգծել է Ֆյուլեն:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ֆյուլեն իր դժգոհությունն է հայտնել, որ Թուրքիայում հետապնդվում են իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրող անձինք: Բացի այդ, նա մեկ անգամ ևս քննադատել է Թուրքիայում «Twitter»-ի և «Youtube»-ի արգելափակումը: Վերջում Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ը շարունակելու հետևել Թուրքիայում կատարվող իրադարձություններին, քանի որ գարնան վերջին պատրաստվում է զեկույց կազմել:

Անկախ

Tags: , ,