Շվեյցարացի նախկին օդաչուն, որը իր կառուցած ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում, ձերբակալվել է Ինդոնեզիայի օդային տարածք մուտք գործելու համար:
Այօր 65-ամյա Հեյնց Պեիեռին ինդոնեզական կործանիչ ինքնաթիռները ստիպել էին վայրէջք կատարել, իսկ իջնելուց հետո նրան շրջապատել էին զինված զինվորներ և ձերբակալել:
Պեիեռը իր բլոգում գրել էր, որ պատրաստվում է ճանապարհորդել Շրի Լանկայից Ֆիլիպիններ և չէր պատրաստվում վայրէջք կատարել Ինդոնեզիայում:
Պեիեռեն իր ճանապարհորդությունը սկսել էր 2012թ-ի փետրվարին՝ իր կառուցած ինքնաթիռով թռչելով Բելիզ:
Այդ ժամանակից ի վեր նա գրեթե առանց կանգ առնելու ճամփորդել էր երկու տարի՝ անցնելով վեց մայրցամաքներով՝ ներառյալ Անտարկտիդան և անցնելով շուրջ 30 երկրներ, կանգ առնելով ավելի քան 100 քաղաքներում:
Tags: Աշխարհի շուրջ, Իդոնեզիա