Նիկարագուայի ու Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին 6,2 մագնիտուդով երկրաշարժեր են եղել:
Նիկարագուայի տարածքային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Մատեարեից 9 կմ հյուսիս-արևմուտք, Ապոյեկե հրաբխի մոտ, իսկ օջախը 10 կմ խորության վրա է եղել:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մանագուա մայրաաղաքում: Այնտեղ նույնիսկ հոսանքամատակարարման խանգարումներ են եղել: Դեռևս տեղեկություններ չկան տուժածների ու ավերածությունների մասին:
Իսկ Չիլիի հյուսիսում կատարված 6,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Իկիկե նավահանգստային խոշոր քաղաքից 78 կմ հարավ-արևմուտք: Օջախը 17 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգի ու զոհերի մասին տեղեկություններ չկան:
Tags: երկրաշարժ, Նիկարագուա, Չիլի

