Սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի բարձրացում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևանում՝

Ապրիլի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի  ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան      27.20C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան          -7.40C (1997 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան      12.50C
Tags: ,