Ֆրանսիան վաճառում է իր սեփականությունը Նյու Յորքում

o_925032

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կրճատել իր ծախսերը ու այդ նպատակով վճռել է Նյու Յորքի Պարկ-ավենյուում գտնվող ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչությանը պատկանող  սեփականությունը վաճառել: Երկմակարդակ 18-սենյականոց բնակարանը, որտեղ ժամանակին ապրել էր ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին ու ամերիկյան ֆինանսիստ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը, վաճառվում է 48 մլն դոլարով:

5 բուխարիով ու առանձին` 2 հարկը միավորող վերելակը Հինգերորդ հանրապետության խնայման «զոհերից» մեկն է:

Վաճառքի է հանվել նաև հանրահայտ` Հինգերորդ ավենյուում գտնվող 8-հարկանի շենքը, որտեղ ապրում են ֆրանսիացի դիվանագետները: Կառավարությունը հույս ունի դրանից 32,5 մլն դոլար ստանալ: Խոսակցություններ դրա մասին շրջանառվում էին դեռևս անցած տարվա աշնանից:  Ավելի վաղ  Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսը ներկայացրել էր ծախսերի կրճատման մեծ ծրագիր` նպատակաուղղված երկրի բյուջեում ստեղծված դեֆիցիտը լրացնելուն:

 Անկախ

Tags: ,