Բերլուսկոնիին ծերանոցում են սպասում

o_928284

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին  դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքի` ծերանոցում : Դատավճիռը կայացրել է Իտալիայի հատուկ տրիբունալի հանձնաժողովը ու, ինչպես սպասվում է, դրա մասին կհայտարարվի 5 օրվա ընթացքում:

Նա մեղադրվում է իր «Մեդիասետ» ընկերության ֆինանսական մեքենայությունների համար: Անցած տարի նրան 4 տարվա ազատազրկման դատապարտեցին, հետո այդ ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի ու 2 տարով էլ զրկվեց ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց: Բերլուսկոնիին իսկույն սենատից դուրս թողեցին ու զրկեցին ընտրություններին մասնակցությունից: Ճաղերի ետևում նա չհայտնվեց: Բերլուսկոնին 77 տարեկան է: Այդ տարիքում Իտալիայում թեթև զանցանքների համար չեն նստեցնում, սակայն նրանից անձնագիրն են վերցրել ու  արգելվում է հեռանալ Իտալիայից:

Սակայն, նա մնում է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը: Որպես խորհրդարանական խոշոր ֆրակցիայի ղեկավար, նա սահմանադրական բարեփոխումներում, որոնք նախատեսվում են ներկայիս վարչապետ Մատեո Ռենցիի կողմից, առանցքային դեր ունի:

Անկախ

Tags: