Ղրիմում ներկա պատգամավորները միաձայն քվեարկել են հանրապետության նոր սահմանադրության օգտին: Հիմնական օրենքն ուժի մեջ կմտնի “Կրիմսկիե իզվեստիա” թերթում հրապարակվելուց հետո: Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով, դա կարող է տեղի ունենալ շաբաթ, ապրիլի 12-ին:
Նոր փաստաթղթի համաձայն, Ղրիմի Հանրապետությունն իրավական ու դեմոկրատական պետություն է ՌԴ կազմում ու նրա անբաժանելի տարածքային մասն է կազմում: Ղրիմի Հանրապետության ու ՌԴ հարաբերությունները կորոշվեն պայմանագրով:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է Ղրիմի խորհրդարանի պատգամավորների թվի կրճատում քառորդ մասիով` 100-ից կմնան 75-ը: Սակայն այդ նորմը կսկսի գործել Ղրիմի Պետական խորհրդի ընտրություններից հետո, որոնք, հնարավոր է, անցկացվեն այս տարվա սեպտեմբերին:
Հիմա Ղրիմի պետխորհուրդը պետք է շուրջ 300 օրենք ընդունի, որպեսզի կարգավորի հանրապետության կյանքի ոլորտները` նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո: Այդ օրենքներից է ընտրությունների մասին օրենքը, Ղրիմի հանրապետության պետխորհրդի մասին օրենքը, Պետխորհրդի պատգամավորի կարգավիճակի մասին օրենքը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի Հնարապետությունն ու դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքը ներառվել են Ռուսաստանի սահմանադրության մեջ`ՌԴ սուբյեկտների ցանկի մեջ:
Tags: Ղրիմի Հնարապետություն, Սահմանադրոթյուն
