Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուտ Բարզանին Էրբիլ-Բաղդադ հարաբերություններում նկատվող լարվածության մասին խոսել է Անգլիայում հեռարձակվող «Sky News» հեռուստաալիքի լրագրողի հետ: «Քրդական ինքնավարության և Իրաքի միջև հարաբերությունը տանում է դեպի կոնֆեդերացիա: Սրան հետևող հաջորդ քայլը անկախ քրդական պետությունն է: Ես վստահ եմ, որ անկախ քրդական պետություն հիմնումը մոտ է: Այս հարցում կասկած չունեմ»,-հայտարարել է Բարզանին:
