Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերը:
«Վալենսիա» – «Բազել» մրցավեճն անզիջում էր: Թիմերը հաղթողին որոշելու համար դիմեցին լրացուցիչ ժամանակի օգնությանը , հետո էլ հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար իրացրին:
Այս թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բազելի» հաղթանակով` 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումում իսպանական ակումբի ֆուտբոլիստները կարողացան հրաշք գործել և առավելության հասան 3:0 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում նրանք ևս 2 գնդակ խփեցին և շրջանցեցիւն մրցակցին:
Տեխնիկական արդյունքներ
«Վալենսիա» – «Բազել»` 5:0 (առաջին խաղ` 0:3)
Ալկասեր 38, Վարգաս 42 , Ալկասեր 70 , Ալկասեր 114, Բեռնատ 118
«Յուվենտուս» (Իտալիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2։1 (առաջին խաղ՝ 1:0)
Անդրե Պիրլո, 4, Կլավդիո Մարկիզիո, 68 – Ջիմի Բրայան, 18
«Սևիլիա» (Իսպանիա) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 4։1 (առաջին խաղ՝ 0:1)
Իվան Ռակիտիչ, 5, Վիտոլո, 26, Կարլոս Բակա, 29, Քեւին Գամեյրո, 78 – Ռիկարդո Կուարեժմա, 90+2
Հեռացում՝ Կոկե, 57 («Սևիլիա»)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 2։0 (առաջին խաղ՝ 1:0)
Ռոդրիգո, 39, 72
Tags: սպորտ, ֆուտբոլ
