Փորձագետներին հաջողել է պետության քաղաքական ղեկավարությանը համոզել, որ 6-ժամյա աշխատանքային օրվան անցումը կօգնի էականորեն կրճատելու բյուջետային ծախսերը ` հիվանդության դեպքում ժամանակավոր անգործունակության համար վճարվող գումարների իմաստով:
Շվեդիայի կառավարությունը համաձայնել է համապատասխան նորամուծություն անել ու նոր մոտեցումը թեստավորելու համար ընտրել է Գյոթեբերգ քաղաքը:
Ինչպես հայտնում են,քաղաքի պետական հիմնարկներում աշխատակիցներին կսովորեցնեն աշխատել օրական 6 ժամ` նախկին աշխատավարձի չափը պահպանելով, իսկ մյուս հիմնարկներում կմնա 7-ժամյա աշխատանքային օր: Սպասվում է, որ մեկ ժամ պակաս աշխատող կանայք ու տղամարդիկ ավելի քիչ կհիվանդանան իրենց 7 ժամ աշխատող գործընկերների համեմատ:
Փորձի արդյունքերով մանագետները կորոշեն` արժե արդյոք կրճատել աշխատանքային օրը Շվեդիայի բյուջետային ոլորտում, թե ոչ, գրում է isra.com-ը:
Tags: աշխատանքային օր, շվեդիա
