Ապրիլի 11-ին Բաքվի Պանահով փողոցում տեղակայված բնակելի շենքի բնակիչները բողոքի ակցի են կազմակերպել:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, բնակիչները փակել են մոտակա ճանապարհը՝ ի նշան իրենց կողմից վերջերս տնկված այգու ծառերը գիշերվա ժամերին անհայտ անձանց կողմից ոչնչացնելու դեմ բողոքի:
Ըստ ցուցարարների՝ միայն այս գիշեր հատվել է 30 ծառ: Արդեն փորել են այդ տարածքում կառուցվելի շինության հիմքի համար նախատեսված հողը:
Սա արդեն նմանատիպ երկրորդ միջադեպն է: Ակցիան շարունակվում է:
Tags: ադրբեջան