Համաշխարհային բանկը մոտավորապես 30% թերագնահատել է աղքատության եզրագծից այն կողմ ապրող մարդկանց թիվը, ասվում է Journal of Sociology.-ում:
Համաշխարհային բանկի սահմանած աղքատության եզրագիծը ներկայում կազմում է օրական 1,25 դոլարը: Այդ սահմանագծից այն կողմ ապրողների թիվը գնահատվում է մոտավորապես 1,4 մլրդ մարդ:
Սակայն, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Դիմինգն ասում է, որ Համաշխարհային բանկն աղքատության սահմանը որոշելու համար հիմք է ընդունում միայն այն չափանիշը, որը դրամական արտահայտություն ունի` 1,24 դոլար օրական, հաշվի չառնելով այդ մարդկանց ապրելու պայմանները, բնակարանի, սննդի, խմելու ջրի որակը:
Եթե հաշվի առնվեն բոլոր այդ գործոնները, ապա կպարզվի, որ աղքատության եզրագծից այն կողմ ապրողների թիվ ավելանում է 30%-ով:
Tags: Համածխարհային բանկ
