Դեսպան Սհոյանի հանդիպումները Բուլղարիայի Ազգային ժողովում

138.Ambassador Shoyan's meeting with the President of the National Assembly of Bulgaria 11.04.2014Ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:

Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին:

Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեցին 99 տարի առաջ  տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից  փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում:

Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ    Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին տնտեսական  կապերի  աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան  հետագա խորացումն  ու ընդլայնումը՝ բարեկամական  խմբերի ուղղակի շփումների միջոցով:

Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունը հայտնեց` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ:

Անկախ

Tags: