Չինացի մեղվաբույծը իր կիսամերկ մարմինը ծածկել է ավելի քան 460,000 մեղուներով՝ ավելի շատ մեղր վաճառելու նպատակով:
Չունցին քաղաքի բնակիչ 34-ամյա Շի Փինգը իրեն պատել էր ընդհանուր ավելի 45 կգ կշիռ ունեցող մեղուներով: Շին հայտնել է, որ ինքը շատ հուզված էր, սակայն նման փորձեր սկսել է կատարել 22 տարեկան հասակից: Նա ավելացրել է, որ ինքը չէր համարձակվում շարժվել, իսկ 40 րոպե կանգնելու ընթացքում նրան մեղուները 20 անգամ խայթել են:
Չինաստանը աշխարհում մեղր արտադրող հիմնական երկրներից մեկն է, սակայն արտադրանքի կեղծման մտավախությունով մի շարք երկրներ դադարել են Չինաստանից մեղր ներկրել:
%
Tags: մեղու, մեղվաբույծ