Յուրա Մովսիսյանն ընդհատեց «Սպարտակի» գոլային երաշտը

Յում110414Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, սեփական հարկի տակ 1:0 հաշով առավելության հասավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ։

Հաղթական գնդակը14-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Մովսիսյանը: Աչքի ընկնելուց հետո հայ ֆուտբոլիստը մատը պահեց բերանի առջև, առաջարկելով լռել նրանց, ովքեր հանիրավի քննադատում են իրեն:

26-ամյա հարձակվողն ընդհատեց «Սպարտակի» 351 րոպե տևած գոլային երաշտը:

Ի դեպ, նա  հանդիպման վերջնամասում հնարավորություն ուներ երկրորդ անգամ գոլի հեղինակ դառնալու, սակայն փայլուն խաղաց  մրցակցի դարպասապահը:

Մովսիսյանը Ռուսատանի ընթացիկ առաջնությունում իր 13-րդ  գնդակը խփեց:

Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 76-րդ րոպեին։ «Սպարտակը» վաստակած 44 միավորով  չորրորդ տեղում Է:

«Կռիլյա Սովետովն» ունի 25 միավոր։

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով»՝ 1։0

Յուրա Մովսիսյան, 14

 

Tags: , ,