Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:
Պատանիների մրցաշարում 75 կգ քաշային Միշա Նազարյանն արժանացավ բրոնզե մեդալի, 60 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը, պարտվելով միայն եզրափակիչում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Լենդրուշ Զատիկյանը երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն ապրիլի 12-ին և 13-ին:
Tags: սամբո, սպորտ