Ադրբեջանի դպրոցներից մեկում աշակերտը ուսուցչի պատճառով սրտի կաթվածից մահացել է (տեսանյութ)

7931_srcԱդրբեջանի դպրոցներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 11-րդ դասարանի աշակերտը սրտի կաթվածից մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, դեպքը տեղի է ունեցել առավոտյան Սումգայիթ քաղաքի թիվ 17 դպրոցում: 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը դասից ուշացել է, ինչի պատճառով ուսուցիչը որպես պատիժ նրան ստիպել է վազել դպրոցի շուրջը: Վազքի ժամանակ Իլյասովը սրտի կաթված է ստացել:Շշտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:

Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ նույն այդ դպրոցում ամիսներ առաջ մեկ այլ ուսուցիչ բռնի ուժ էր գործադրել աշակերտների նկատմամբ: Դասը խանգարելու համար ուսուցիչը աշակերտներին շարել  էր գրատախտակի մոտ և բռունցքներով հարվածել նրանց: Նման անմարդկային արարքի համար ուսուցիչը դպրոցից հեռացվել էր: Այդ անգութ արաքի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում և հեռուստաալիքներում:

Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը.