45 երկրներից ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու ուղղագրության ստուգման միջազգային«Համընդհանուր թելադրություն» ակցիային: Թելադրություն կգրեն նաև տիեզերագնացները` Միջազգային տիեզերակայանում ու բևեռախույզները` արկտիկական կայաններում:
«Համընդհանուր թելադրության» հիմնական սկզբունքներն են` անվճար, կամավոր ու անանուն (ցանկության դեպքում) մասնակցությունը, գրված տեքստի գնահատականին ու ստուգմանը մասնագիտական մոտեցումը, ինչպես նաև` կազմակերպիչների ու փորձագիտական հանձնաժողովի անփոխհատույց աշխատանքը: Կազմակերպիչների տվյալներով, «գերազանցի» են գրում մասնակիցներից 1-2%-ը:
«Գիտելիքների ստուգման մասսայականացումը ի սկզբանե Նովոսիբիրսկի պետհամալսարանի ուսանողների մտահղացումն էր: 11 տարի առաջ, առաջին անգամ այդ ակցիայի մանակցել է 150 մարդ, իսկ 2013-ին թելադրություն է գրել 180 քաղաքներից 32 հազար մարդ: Այս տարի այդ ակցիային կմասնակցի 50 հազար մարդ` 6 մայրցամաքների 45 երկրների 350 քաղաքներից»,-ասում են կազմակերպիչները
Tags: «Համընդհանուր թելադրություն»
