Մեհրիբան Ալիևա`Ադրբեջանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու. Ալի Ալիրզաև

mehriban_aliyeva_ilham_aliyev_yeni_1Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության համահիմնադիր, կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիրզաևը սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների առնչությամբ:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, “Ենի Մուսավաթ” թերթին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գործիչը ընդգծել է, որ չի բացառում` գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն կարող է իր թեկնածությունն առաջադրել  նրա կինը՝ պատգամավոր Մեհրիբան  Ալիևան:

“Ես այդ տարբերակը չեմ բացառում: Եթե օբյեկտիվ լինենք, ապա այլ թեկնածուի ես չեմ էլ տեսնում: Ադրբեջանի պայմաններում, հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրությունները և այլ պատճառներ, նման արդյունքը սպասելի է”,-ասել է նա:

Ալիրզաևը նաև ընդգծել է, որ “Ենի Ազերբայջանը” ներկայում Ադրբեջանի ամենաուժեղ քաղաքական ուժն է և եթե պաշտպանի ինչ-որ մեկի թեկնածությունը, ապա այդ թեկնածուի հաղթանակը երաշխավորված է:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախանշված են 2013թ-ի հոկտեմբերին:

Հավելենք, որ 2008թ. Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ: Համաձայն դրանց` գործող նախագահ Իլհամ Ալիևը կարող է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում (մինչև այդ նախագահական ընտրություններում միևնույն անձը կարող էր երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել):

 

 

Tags: