Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը փակ կլինի բոլոր միջոցառումների համար

unnamed (13)Խտրականության ու ազգայնականության դեմ պայքարող թուրքական «DurDe» նախաձեռնության խոսնակ Լևենթ Շենսևերը «Al Jazeera Türk»-ի հետ զրույցում նշել է, որ ապրիլի 24-ին Ստամբուլում սպասվող միջոցառումների հարցով հանդիպում է ունեցել Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարության հետ: Նրան հայտնել են, որ Թաքսիմի հրապարակը փակ է բոլոր միջոցառումների համար, ինչի պատճառը ոչ վաղ անցյալում տեղի ունեցած «Գեզի» այգու ցույցերն են: Շանսևերը նշել է, որ այս հարցում հետևողական են լինելու: «Մենք փորձում ենք պաշտոնյաներին բացատրել, որ ողջ աշխարհը հետևելու է այս միջոցառմանը: Հիշատակման նման արարողությամբ կբարձրանա Թուրքիայի հեղինակությունը: Այս միջոցառման կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ այդպիսով ամբողջ աշխարհը Թուրքիային կտեսնի որպես ժողովրդավար երկիր»,-նշել է Շանսևերը:

Վերջին 4 տարիներին 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը անցկացվել է Թաքսիմի հրապարակում: Այս տարի միջոցառմանը մասնակցելու են ինչպես հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ, այնպես էլ ԵՄ պատվիրակությունը, արտասահմանցի դիվանագետներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Tags: ,