Իրանցի զբոսաշրջիկները մեկ տարում արտասահմանում ծախսել են 8-10 մլդ դոլար

   Իրան Իրանցի զբոսաշրջիկները 2012-2013 թթ. արտասահմանյան ճամփորդությունների ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել են մոտ 8-10 մլդ դոլար: Այս մասին է հայտնում իրանական «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության տվյալները: Նշվում է, որ անցած մեկ տարվա ընթացքում 7,7 մլն իրանցի մեկնել է արտասահմանյան շրջագայության, դրան հակառակ Իրան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ: «Կարելի է ասել, որ վերջին 8 տարում զբոսաշրջության բնագավառում երկիրը առաջընթաց չի ունեցել»,-նշել է կազմակերպության տնօրեն Մասուդ Սուլթանիֆարը: Վերջինս ասել է, որ Իրան այցելած արտասահմանցիները հիմնականում գալիս են բուժման նպատակով, ինչպես նաև նրանց թվում շատ են կրոնական գործիչները:

 

Անկախ

Tags: ,